Posted in Անգլախոս մաթեմատիկների ջոկատ, Ձմեռային ճամբար, Ճամփորդություն

Ճամփորդություն դեպի Ջրվեժ

Մենք այս շաբաթվա ընթացքում ուրախ և լավ օր անցկացրեցինք Ջրվեժի արգելոցում։ Այնտեղ մենք անցկացրել ենք ձմեռային մարզական ուրախ խաղեր։ Ինձ շատ դուր եկավ մեր ճամփորդությունը: Մենք սահնակով սահեցինք դեպի ներքև: Նաև ես մի փոքր սովորեցի դահուկ քշել:

Posted in English, Անգլախոս մաթեմատիկների ջոկատ, Հաշվետվություն, Մաթեմատիկա

Անգլախոս մաթեմատիկների ջոկատի առաջին շաբաթվա ամփոփում

Մենք այս շաբաթվա ընթացքում ուրախ և լավ օր անցկացրեցինք Ջրվեժի արգելոցում։ Այնտեղ մենք անցկացրել ենք ձմեռային մարզական ուրախ խաղեր։ Մենք պատրաստել ենք տարեգաթա և սովորել ենք կոտորակ թեման։ Տարեգաթայի մեջ կար կոպեկ։ Ըստ ավանդույթի ում որ ընկավ կոպեկը ինքը կունենա հաջողակ տարի։ Կոպեկը ընկավ մեր ջոկատի Սոսեին։ Նաև մենք մասնակցել էինք Սովորող-սովորեցնող նախագծին։ Այս շաբթվա ընթացքում քնարկեցինք մաթեմատիկայի ֆլեշմոբի խնդիրները։ Դիջիտեք 2022-ի շրջանակներում մեզ այցելեցին ավագ դպրոցի սովորողները և մեզ հետ կիսվեցին մեդիա հմտություններով։ Անգլերենի ժամին մենք սովորեցին, թե ինչպես են տոնում Նոր տարին տարբեր երկրներում։ Մեզ նաև այցելել է ֆուտբոլիստ Ռուբենը և մենք հետաքրքիր զրույց ունեցանք ֆուտբոլի մասին։ Նաև մենք խաղացել ենք տարբեր ազգագրական խաղեր և նկարել շարունակական պատկեր։

Posted in Ամանոր, Հայրենագիտություն

Կամրջելով իմ և ծնողներիս Ամանորը. նմանություններն ու տարբերությունները

1. Մեր ընտանիքում ամանորյա ավանդույթներն են տոնածառը զարդարելը, տոնական սեղանը պատրաստելը և նախքան նոր տարվա գալը հին տարին մաղթանքներով, ուրախությամբ ճանապարհելը։ Այս սովորույթը իմ ծնողների ընտանիքներում նույպես եղել է։

2. Բոլոր ընտանիքներում հիմա կա խոզի ազդրամիս, որը չի եղել նախկինում։ Նախկինում ամանորի սեղանին դրել են հիմնականում չիր, չարազ, միրգ, փաղցրավենիք, հատիկեղեն և պասուց ուտեստներ։

3. Ե՜վ իմ ծնողներն են ցանկացել, և՜ ես եմ ցանկանում ստանալ հետաքրքիր, հաճելի, զվարճացնող նվերներ։ Օրինակ՝ հայրիկս ցանկացել է դահուկներ ունենալ և Ձմեռ պապիկը բերել է նրա համար։ Ես շատ էի ուզում ունենալ անիվներով բոթասներ և Ձմեռ պապիկը բերեց։

4. Ամեն տարի հայրիկս բաժակ է բարձրացնում և մաղթում է խաղաղություն մեր երկրին և առողջություն բոլորիս։

5. Հին նկար չկա, իսկ այս նոր տարվա մեր ընտանիքի նկարը սա է։

6. Առաջ ամեն տարի հեռուստացույցով հաղորդում էին նոր տարվա «երկնագույն օգոնյոկ» հանդեսը՝ երգ ու պարով, հումորով։ Ծնողներս պատմում են, որ դրանից բացի ցույց էին տալիս միշտ նույն գեղարվեստական ֆիլմերը և մուլտֆիլմները։ Իսկ հիմա ցուցադրում են ավելի ժամանակակից հումորային հաղորդումներ, ֆիլմեր, համերգային ծրագրեր։,,

7. Շատ բան չի փոխվել իմ կարծիքով։

8. Ամանորը նշելու սովորույթները նույնը կթողնեի, բայց այնպես կանեի, որ բոլորի երազանքներն իրոք կատարվեին։

Posted in English

New Year Celebration In Different Countries🌲⭐🎅

Vocabulary

Depending — Կախված

Use the to — սովորություն, որը առաջ էի անում

Junk — անպետք

Throw — նետել

Through the window — պատուհանից

Through — միջով

To get rid of —  ազատվել

Trouble — դժվարություն, փորձանք

Japan — Ճապոնիա

Vice — արակ

Greed — ագահություն

Anger — զայրույթ

Stupidity — հիմարություն

Once — հենց, մի անգամ

Luck — հաջողություն, բաղտավորություն

Venezuela — Վենեսուելա

Underwear — ներքնազգեստ

Belief — հավատալիք

Philippin — Ֆիլիպին

Arrives — ժամանել

To be met wearing — հագած լինելու համար

Gather — հավաքել

Spirits — ոգիներ

Extremely — չափազանց

Denmark — Դանիա

Whole — ամբողջական

Broken — կոտրված

Posted in Բնագիտություն

Իմ սիրելի մրգերի մասին

Ես սիրում եմ շատ մրգեր։ Օրինակ՝ Դեղծ, ծիրան, գիլաս և ելակ։ Հիմա ես կպատմեմ այդ մրգերի մասին

Դեղձ՝

Դեղձը ոչ միայն համեղ միրգ է, այլև հարուստ է վիտամիններով ու օգտակար հատկություններով։ Պարունակում է վիտամին E, C, PP, K, ինչպես նաև B խմբի վիտամիններ, օրգանական թթուներ (կիտրոնաթթու, խնձորաթթու, գինեթթու), կալիում, երկաթ, ցինկ, ֆոսֆոր, մագման, մագնիում, սելեն և այլն։

100 գրամ դեղձի կալորիականությունը 40 կկալ է։

Նյութի աղբյուրը՝ SOTSKIY.am

Ծիրան՝

Ծիրանները պարունակում են շաքար, վիտամիններ, օրգանական թթուներ և հանքանյութեր։ Մարդկանց համար հանդիսանում են կալիումի, վիտամին C-ի աղբյուր, չնայած նրա մեջ վիտամին C-ի քանակը շատ չէ՝ 100 գրամի մեջ 10 մգ։ Երկաթընույնպես շատ չէ՝ 0.4 մգ 100 գրամի դիմաց։

Ծիրանը ցածր կալորիականություն ունի (100գ-իմեջ՝ 48 կկալ), ուստի այն լավ է, որպես դիետիկ մթերք։

Նյութի աղբյուրը՝ ՎիքիպեդիԱ.am

Գիլաս՝

Կեռասը պարունակում է հանքային աղեր, կենսանյութեր և պոտասիում։ Կեռաս օգտագործելու միջոցով հնարավոր է ազատվել լյարդում և երիկամներում գոյացող թույներից, քանի որ այն օրգանների համար հականեխիչ ազդեցություն ունի։ Կեռասը օգնում է ազատվելու մկանային և հոդային ցավերից, բարելավում մարսողական օրգանների աշխատանքը, մեծացնում մարմնի դիմադրողականությունը տարբեր հիվանդությունների նկատմամբ։ Նյութի աղբյուրը` YN.am

Ելակ՝

Խոշոր եռակի տերևներն աճում են 20-25 սմ բարձրության վրա։ Ծաղիկները սովորական հինգ թերթիկներց կազմված սպիտակ ծաղիկներ են, որոնք պատված են երկշերտ կանաչ հիմնային «վահանիկներով»։ Շատ են առէջներն ու վարսանդները։ Ծաղիկների համար նվազագույն դիմանալու ջերմաստիճանը 1,5°С է։ Բանջարեղենի պտուղները (mnogoreoshki) կոչվում են հատապտուղներ։ Նախնական պտուղները (ընձյուղ)` փոքր, դարչնագույն պտուղ է, մակերեսին փոքր-ինչ մազիկներով։ Հատապտուղները սովորաբար կարմիր են (տարբեր երանգների), երբեմն վարդագույն կամ սպիտակ, կարմրավուն։

Նյութի աղբյուրը՝ ՎիքիպեդիԱ.am

Posted in Անհատական ուսումնական պլան

Անհատական ուսումնական պլան

Անուն ազգանուն- Արևիկ Ստեփանյան
Ջոկատի համար- 1 ջոկատ
Ջոկատավարներ- Գրետա Բակունց, Հայկուհի Հովհանիսյան
Ընտրությամբ գործունեության խումբ- Մաթեմատիկա
Երթուղային ծառայություն-
օգտվում եմ/ չեմ օգտվում
Երկարօրյա ծառայություն- օգտվում եմ/ չեմ օգտվում
Լրացուցիչ պարապմունքներ- նշել որտե”ղ եք գնում, ի”նչ եք պարապում
Դաշնամուրի եմ գնում