Posted in Русский язык

Սիրամարգն ու ագռավը

Սիրամարգը զբոսնում էր մեկ էլ մի մեծ կոկոս ընկավ նրա գլխին։ Սիրամարգը ցավից գոռաց․

— Վայ — վայ գլուխս։ Ագռավը լսեց սիրամարգի գոռոցը, մոտեցավ նրան և հարցրեց․

— Ի՞նչ է եղել՝ սիրամարգ, կառ-կառ։

—Գլուխս ցավում է,-ասաց սիրամարգը։

— Ինչի՞ց է ցավում,-հարցրեց ագռավը։

— Զբոսնում էի մեկ էլ մի մեծ կոկոս ընկավ գլխիս,-պատասխանեց սիրամարգը։

— Երևի ցավոտ էր,-ասաց ագռավը։ Մենք՝ թռչուներս շատ նուրբ և գեղեցիկ ենք՝ օրինակ ես և դու,- շարունակեց նա։

— Դու միգուցե այդպես ես կարծում, բայց  հիշիր ես և դու տարբեր ենք,- հազիվ ասաց սիրամարգը և խորը քուն մտավ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով