Posted in Ճամփորդություն, Մայրենի

Բարձրունքի հաղթահարում․ Ճամփորդություն դեպի Դդմաշեն 🏞️

Մայիսի 20-ին մենք դասարանով ճամփորդեցինք դեպի  Դդմաշեն գյուղը, որը գտնվում է Գեղարքունիկի մարզում։ Նստեցինք երթուղային և ուղևորվեցինք դեպի Դդմաշեն։  Երբ տեղ հասանք, մտանք Դդմաշեն գյուղի միջնակարգ դպրոց և ծանոթացանք դպրոցի աշակերտների հետ։ Ես ծանոթացա մի աղջկա հետ ում անունը Անահիտ է։ Նա շատ բարի էր և նա սովորում էր չորրորդ դասարանում։ Ուղվար սարի բարձրունքը հաղթահարելով հասանք մի կանգառ, որտեղ կար մի փոքրիկ աղբյուր, որը կոչվում էր Սուրբ Ջուր։ Այնտեղի բնությունը շատ գեղեցիկ էր, սակայն բնությունը կեղտոտված էր։ Մենք մաքրեցինք բնությունը տարբեր ապակիներից․․․  Կանգառում նախաճաշեցինք և մտանք եկեղեցի։ Ասեցինք աղոթք` Հայր մերը և երգեցինք Կոմիտասի <<Հայր մերը>>։ Եկեղեցուց դուրս եկանք, նստեցինք երթուղային և ուղևորվեցինք դեպի Երևան, դեպի դպրոց։ Շատ ուրախ և զվարճալի անցավ մեր օրը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով