Posted in Հաշվետվություն, Մայրենի

Այս կիսամյակի հաշվետվություն

Բարև ձեզ։ Ես Արևիկ Ստեփանյանն եմ։ Սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում։ Ես շատ եմ սիրում նկարել։ Մենք սովորել ենք կարդալ տարբեր հեքիաթներ և քննարկել, ժողովրդական հեքիաթներ, առակներ և բանաստեղծություններ, տարբեր լեգենդներ և հեքիաթներ։ Սովորել ենք մաթեմատիկական տրամաբանական խնդիրներ։ Ես սովորել եմ բլոգով աշխատել։ Բլոգը բացվել է հունիսին։ Շատ սիրով եմ աշխատում բլոգում։  Իմ ընտրության գործունեությունը` մարմնամարզությունն է։  Ես մասնակցել եմ տարբեր նախագծերին՝  ՙՙԵս ՚՚նախագիծ, ՙՙԼողափնյա աշուն՚՚ նախագիծ, ՙՙՈւսումնական աշուն՚՚ նախագիծ, ՙՙՏիեզերք՚՚ նախագիծ, ՙՙԲարձունքի հաղթահարում՚՚։

Սեպտեմբերին  ՙՙԵս՚՚ նախագծի    շրջանակում պատրաստել եմ իմ մասին նյութ։

Հոկտեմբերին մենք դասերին մասնակցել ենք առցանց։ Ես բոլոր դասերին մասնակցել եմ։ Նոյեմբերին դպրոցները բացվեցին և բոլորս գնացինք դպրոց:Սեբաստացի օրերին չիր ենք պատրաստել, հանգանակության ենք մասնակցել, նոր սովորողներ ենք ունեցել։

Դեկտեմբերին մենք սովորել ենք Power point-ով աշխատել, գրել ՙՙինչպե՞ս են նշում Ամանորը տարբեր երկրներում՚՚։

•Մայրենիի ֆլեշմոբին ես մասնակցել եմ ` սեպտեմբերին, հոկտեմբերին, նոյեմբերին և դեկտեմբերին

•Մաթեմատիկայի ֆլեշմոբին ես մասնակցել եմ` սեպտեմբերին, հոկտեմբերին, նոյեմբերին, դեկտեմբերին

•Անգլերենի ֆլեշմոբմասնակցել եմ`սեպտեմբերին և դեկտեմբերին։

Սեպտեմբեր ամսից նոր ծրագրերով ենք աշխատել`  Word ծրագրով, Power point ծրագրով և paint — ով:

Մայրենի

Մայրենիից մենք սովորել ենք տարբեր հեքիաթներ և քննարկել, ժողովրդական հեքիաթներ, բանաստեղծություններ և առակներ։ Գրել մայրենիի ֆլեշմոբեր։ Գրել ենք մայրենիի գիրք-տետրերում։ Հորինուկներ ենք գրել: 

Մաթեմատիկա

Մաթեմատիկայից մենք գրել ենք մաթեմատիկայի ֆայլերը և մասնակցել մաթեմատիկական ֆլեշմոբերին։ Լուծել ռեբուսներ և խնդիրներ։

Անգլերեն

Անգլերենից My first steps. English տետրում գրել տարբեր առաջադրանքներ։ Սովորել 1-ից մինչև 100 գրելը։ Գույների և շորերի գրությունները և անունները։

Ռուսերեն

Ես սովորում եմ Русский язык գիրք-տետրերով և Рабочая тетрадь տետրով։ Կարդացել եմ փոքրիկ տեքստեր։

                         

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով